Անկարան և Վաշինգտոնը պայմանավորվել են մեխանիզմներ ստեղծել հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում ԱՄՆ պետարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ պետքարտուղարը երկօրյա այցով գտնվում է Թուրքիայում: Երեկ նա բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, իսկ ուրբաթ հանդիպել է արտգործնախարար Չավուշօղլուի հետ:
«Երեկ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը մեր նախագահի հետ անցել է կառուցողական մթնոլորտում, բոլոր հարցերը բացահայտ կերպով տրվել են: Քննարկվել են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև տարածաշրջանային հարցերով համագործակցությունը: Երեկ մեր ընդհանուր կամքով պայմանավորվել ենք կարգավորել հարաբերությունները: Բայց ԱՄՆ-ը մեզ բազմիցս խոստումներ է տվել, որոնք չի պահել: Մենք քննարկել ենք՝ ինչպես ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք չեն մնա թղթի վրա, որոշել ենք մեխնիզմ ստեղծել այդ խնիրների լուծման համար»,- ասել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ այդ մեխանզմի շրջանակում թուրք-ամերիկյան առաջին հանդիպումը տեղի կունենա մարտին:
Թուրքիայի և ԱՄՆ-ի հարբերությունները վերջին շրջանում հատկապես սրվել են՝ կապված ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին ցուցաբերվող աջակցության հետ: Իսկ ավելի վաղ Թուրքիան ԱՄՆ-ից շարունակաբար պահանջում էր արտահանձնել ԱՄՆ-ում ապրող իսլամանակ քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենին, որին Անկարան կասկածում է 2016թ. հուլիսին Թուրքիայում հեղափոխության կազմակերպման փորձի մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ