«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը չունի տեղեկություններ այն մասին, որ երեկ Դավիթաշենի կամրջից նետված կինն ու իր մանկահասակ երեխան կրոնական կառույցի անդամ են եղել:
«Ֆեյսբուքյան մեկնաբանություններում որոշ օգտատերեր գրում էին, թե նրանք «Կյանքի խոսք»-ի անդամներ են եղել, բայց ես նման տեղեկատվություն չունեմ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Ամարյանը:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ «Կյանքի խոսք» եկեղեցու մամուլի պատասխանատու Արմեն Լուսյանից: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Հերքում եմ՝ դրանք ասեկոսեներ ու բամբասանքներ են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ ՀՀ քննչական կոմիտեի