Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շմայսը զանգել է Ալեն Սիմոնյանին եւ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցրել». Փաշինյանն ահազանգում է

Փետրվար 16,2018 14:49

«Ես ցավով պետք է հրատապ հայտարարություն անեմ: ՀՀԿ խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը հայտնի է Շմայս անունով, զանգահարել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին եւ նրա հասցեին սպառնալիքներ, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցրել»,- քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ սա արդեն որերորդ դեպքն է. «ՀՀԿ-ի անդամները որոշել են մեզ քուչի կռվի մե՞ջ ներքաշել: Այս հարցը պետք է պատասխան ստանա, եթե մտածում եք, որ այդ սադրանքներով կարող եք ինչ-որ բանի հասնել, մեր քաղաքակիրթ դեմքին եւ ինչպես ասում են մեր փողկապներին եք խաբնվում, իմացեք, որ ցանկացած մարտահրավեր մենք կընդունենք»:

Փաշինյանը պարզաբանեց, որ Շմայսի զանգը կապված է ավագանու ծեծկռտուքի հետ. «Ալեն Սիմոնյանը մեկնաբանություններով էր հանդես եկել»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով քաղաքապետարանի ծեծկռտուքը, ասել էր, որ Երեւանի քաղաքապետարանը ախոռագոմ չէ: Փաշինյանն ասաց. «Թույլ տվեք չհամաձայնվել, ավագանիում տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ Երեւանի քաղաքապետարանում առնվազն մի քանի ախոռագոմ կա եւ զարմանալի զուգադիպությամբ այդ բոլոր ախոռագոմերը ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են: Իսկ այն, որ ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանը զանգում է քաղաքացուն, չի ներկայանում իր անուն-ազգանունով, չի զանգում ասում՝ բարեւ ձեզ, Առաքել Մովսիսյանն է, ասում է՝ Շմայսն ա զանգում, դա ստիպում է մտածել, որ նմանատիպ ախոռագոմեր փնտրելու առիթ կա նաեւ Մելիք Ադամյան 2-ում՝ ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում»:

Իսկ Արամ Սարգսյանը, անդրադանալով Առաքել Մովսիսյանի սպառնալիքներին, ասաց, որ դա պատիվ չի բերում մեր պետությանը, մեր հաղթանակներին: Նա ասաց, որ ՀՀԿ-ն պետք է լուրջ հետեւություններ անի եւ իր շրջապատի էմոցիոնալ մարդկանց գուցե ընկերաբար, գուցե տղամարդաբար, գուցե կուսակցական պատիժներով պատժի:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728