Լրահոս
Օրվա լրահոսը

Կամրջից նետված երեխան 2 օր բացակայել է. տնօրենը զանգել է մորը, բայց պատասխանող չի եղել

Փետրվար 16,2018 12:52

Aravot.am-ը զրուցել է նախորդ օրը Դավիթաշենի կամրջի տակ իր մոր՝ 1981թ. ծնված Գ. Հարությունյանի հետ մահացած հայտնաբերված 9-ամյա աղջկա դպրոցի տնօրենի հետ: Ալվարդ Թադեւոսյանը մեզ հայտնեց, որ կրթական հաստատությունում երեխայի հետ ընդհանրապես խնդիրներ չեն ունեցել. «Նա երկու օր էր բացակայել՝ փետրվարի 13-ին եւ 14-ին: Ամսի 13-ին դասվարն անընդհատ զանգահարում էր իրենց, որովհետեւ մենք պարտավոր ենք տեղեկություն ունենալ բացակայության պատճառի մասին՝ տեղեկագիր կազմելու համար: Դասվարն անընդհատ զանգել է՝ չեն պատասխանել: Մինչեւ ամսի 14-ին դասվարը կհասցներ այցելել տուն, ոստիկանությունից եկան դպրոց ու ասացին, որ մայր ու դուստր որոնվում են որպես անհայտ կորածներ»:

Տիկին Թադեւոսյանը նշեց. «Ես ինքս իմ բջջայինից շատ եմ զանգել: Հեռախոսահամարը ոչ թե անհասանելի էր, այլ չէր պատասխանում, այդ պատճառով անհանգստություն չեմ ունեցել»: Տնօրենը նաեւ տեղեկացրեց. «Հրաշալի՝ կազմակերպված ընտանիք ուներ երեխան: Նրա մայրն էլ է իմ աշակերտուհին եղել: Առաջադիմող երեխա էր՝ կարգապահ, հանգիստ եւ պարտաճանաչ վարքով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՀ քննչական կոմիտեի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728