Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունու թաղապետը աշխատանքից ազատել է բանակում մարտական դիրքերում գտնվող զինվորի մորը. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 16,2018 12:36

«ՉԻ» տեղեկություններով՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ընդամենը մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում հասցրել է ազատվել իր նախորդի՝ Արմեն Հարությունյանի գրեթե բոլոր կադրերից՝ հին աշխատակիցներին փոխարինելով իր բարեկամներով ու ծանոթներով։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Դավիթ Գրիգորյանը չի խնայել անգամ մարտական դիրքերում գտնվող զինվորի մորը՝ տիկին Գայանեին, որը թաղապետարանում հավաքարարի հաստիք է զբաղեցրել։

Երբ աշխատանքից ազատված կինը դիմել է թաղապետին եւ ասել, որ մի որդին բանակում է ծառայում, մյուսն էլ բանակում հաշմանդամ է դարձել եւ իր խնամքի տակ է, Դավիթ Գրիգորյանը առանց աչքը թարթելու պատասխանել է. «Կարո՞ղ ա շուկա ես եկել»:

«ՉԻ» տեղեկություններով՝ Դավիթ Գրիգորյանի հրամանով աշխատանքից ազատվածների ցանկը մեծ է։ Ի մասնավորի՝ սոցիալական ծառայության աշխատանքից ազատված պետի փոխարեն նշանակվել է թաղապետի հորեղբոր թոռը՝ Ստելա Ավագյանը։ Կրթության բաժնում եւս փոփոխություն է կատարվել, աշխատանքից ազատելով բաժնի պետին, Դավիթ Գրիգորյանը նշանակել է իր քրոջ աղջկան՝ Սիմա Բաղդասարյանին։ Նկատենք, որ Գրիգորյանը աչք է ունեցել անգամ պատճենահանող աշխատակցի՝ Անահիտի աշխատանքի վրա, նրան ազատել է աշխատանքից եւ փոխարենը նշանակել իր քրոջ որդուն՝ Լյովային, որը համատեղությամբ նաև կոմունալ բաժնում է հայտնվել:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Օրենքի կարոտ մարդ says:

    Թաղապետն ընկել է մեղրի կարասը, իսկ կեղտաջրերը հոսում են վարչական շրջանում: Նման մարդուն դիրքապահ և բանակում հաշմանդամ դարձած զինվորների մայրն ինչու պետք է հետաքրքրի: Չունի՞ արդյոք օրենսդրական արտոնություն դիրքապահ զինվորի մայրը հաստիքների կրճատման դեպքում և եթե չկա օրենքի այդպիսի հոդված, ապա Ազգային ժողավում ո՞վ պետք է մտածի այդ հոդվածը ստեղծելու մասին: Իշխող հանրապետականներն այս հարցը երևի կարևոր չեն էլ համարում, իսկ ընդդիմադիր կոչվող “Ելք” դաշինքը զաղված է միայն պոպուլիզմով:
    Վերջապես ուզում եմ հարցնել, եթե անգամ այս հարցն օրենքով չի կարգավորվում, ապա ու՞ր կորան բարոյական օրենքները, որոնք ավելի զորեղ պետք է լինեին…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728