Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրը, որը շուտով վերածվելու է վարչապետի նստավայրի, վերանորոգվում է։ «Հայկական ժամանակին» հայտնի դարձավ, որ նախագահականի աշխատակազմը նախորդ շաբաթ վերանորոգման աշխատանքներ կատարելու պայմանագիր է կնքել «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է մոտ 1 միլիոն դրամ։ Նախագահական նստավայրում վերանորոգման աշխատանքների տեխնիկական բնութագրում նշված են հետեւյալ աշխատանքները. պատերի քանդման եւ ապամոնտաժման աշխատանքներ, պատերի սվաղ, պատերի հարդարում եւ ներկում, գիպսակարտոնե առաստաղի տեղադրում, խողովակների ջերմամեկուսացում ռետինե ջերմամեկուսիչներով, փայտե շրիշակների տեղադրում, ներկառուցված հայելիների տեղադրում սանհանգույցում, սանհանգույցի հավաքովի պլաստիկ միջնորմերի եւ դռների տեղադրում։
Այս աշխատանքները պետք է իրականացվեն 1 շաբաթվա ընթացքում, քանի որ պայմանագրի կատարման ժամանակահատվածը նշված է փետրվարի 15-ը։
Նախագահի աշխատակազմը հունվարի 30-ին էլ ախտահանման ծառայություններ մատուցելու պայմանագիր է կնքել «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի հետ։ 440 հազար դրամ արժողությամբ պայմանագրով ախտահանման ծառայությունները պետք է մատուցվեն մինչեւ մարտի 31-ը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում