Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը համարժեք պատասխան էր՝ կանխարգելիչ քայլեր, պատժիչ գործողություններ. «Հրապարակ»

Փետրվար 16,2018 11:55

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի դեմ բռնություն գործադրած ՀՀԿ-ականների շարքում նաեւ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն էր. նա ասում է, որ ինքն ընդամենը կանխարգելիչ աշխատանքներ է տարել։

– Պարոն Օհանյան, հիմա, երբ կրքերը հանդարտվել են, ինչպե՞ս եք զգում Ձեր պահվածքի համար, Դուք եւս բռնություն գործադրողների շարքում էիք, եթե չասենք՝ ամենաակտիվը։

– Գիտեք, տեղս հարմար չի. հետո։

– Եթե այսօր լիներ այդ միջադեպը, նույնկե՞րպ կվարվեիք։

– Չէ, նույն կերպ, ես ո՛չ բռնություն եմ գործադրել, ո՛չ մի բան, ես ընդամենը կանխարգելել եմ այն ամենը, ինչ որ փորձվում էր արվեր, ես ընդամենը կանխարգելիչ աշխատանքներ եմ արել, կանխարգելել եմ անհավասարակշիռ գործողությունները։

– Դուք առաջինը նետվեցիք ու հրում էիք երիտասարդ տիկնոջը, հրելով դուրս հանում, դա պարզ երեւում է տեսանյութերում։

– Ես իրան ըտեղից վերցրել եմ ու դուրս հրավիրել՝ առանց բռնություն գործադրելու, իմ ո՛չ դաստիարակությունը, ո՛չ կենսագրությունը թույլ չի տա, որ կնոջ վրա բռնություն գործադրեմ։

– Իսկ ինչպե՞ս եք «վերցրել ու դուրս հրավիրել»։

– Ես ասացի՝ զբաղված եմ, հետո, հա՞:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728