Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀԿ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանին հարցրեցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Նա պատասխանեց. «Ուղղակի քաղաքապետին արջի ծառայություն մատուցեցին, էդքան բան»:
Դիտարկմանը, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինքն ասաց՝ «դեմն առեք», Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Դեմ առնելը չի նշանակում, որ ասեց՝ քելեք տփեք էդ կնանիքին»:
Թե ինչու այնուամենայնիվ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամները քաղաքապետի խոսքը այլ կերպ ընկալեցին եւ կանանց ծեծեցին՝ Սարոյանն այսպես է բացատրում, որ «սաղդ էլ տեսաք երեւույթը, երեւի մտածեցին քիմիա է, ոչ մեկը չէր պատկերացնում դա ինչ ա, ինչ չի, էդ հագածը, կապածը…»: Սարոյանը խրատական խոսք ասաց նաեւ «Երկիր Ծիրանիի» անդամներին՝ «կնանիքին չէր կարելի էդ անել»:
Անդրադառնալով Տարոն Մարգարյանին՝ Սեյրան Սարոյանն ասաց. «Ինձ թվում ա, որ Տարոն Մարգարյանը լուրջ ղեկավար ա, ինքը էդ սաղ կնայի, կվերլուծի եւ կտենանք: Նա ի՞նչ ասեց, ասեց՝ դեմը առեք, ի՞նչ գիտեր մեջը ինչ կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ