Այսօր «Ելք» խմբակցությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու«Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը: ՀՀԿ խմբակցությունը, ինչպես խոստացել էր, նիստը չի բոյկոտել, քվորում կա:
Մինչ նախագիծը կքննարկվեր, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Հրայր Թովմասյանը: Ինչպես եւ մամուլում շրջանառվում էր, Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար նրա թեկնածությունն է ներկայացվել:
Երբ հայտարարվեց, որ Թովմասյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվում է, պատգամավորները սկսեցին ուրախությամբ ծափահարել: Բաբլոյանն էլ արձագանքեց, որ այդ ծափերը վերաբերում է ՍԴ անդամի պաշտոնը զբաղեցնելուն, ոչ թե հրաժարականին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ