Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են պաշտպանված մասնակիցների կուտակային կենսաթոշակային միջոցները

Փետրվար 16,2018 10:39

Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները կուտակային միջոցներով ներդրումներ կատարելիս առաջնորդվում են դիվերսիֆիկացիայի սկզբունքով, ինչը նշանակում է, որ գումարները ներդրվում են միաժամանակ տարբեր ֆինանսական գործիքներում, տարբեր երկրներում, տարբեր ոլորտներում, տարբեր արժույթներով:

Ներդրման այսպիսի եղանակը կուտակային կենսաթոշակային համակարգի ապահովության կարևոր նախապայման է, քանի որ դրա շնորհիվ ռիսկերը բաշխվում են, և մի ակտիվի գծով կորուստը փոխհատուցվում է մյուս ակտիվից ստացված եկամտով:

Դիվերսիֆիկացիայի շնորհիվ կուտակային համակարգի մասնակիցների միջոցների կորստի ռիսկը հասցված է նվազագույնի:

Առավել մանրամասն` մեր տեղեկատվական հոլովակում.

Կենսաթոշակային համակարգի
իրազեկման կենտրոն- ԿՀԻԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728