Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Teenslive.am-ի միջոցով պատանիներն այսուհետ կարող են ստանալ մասնագիտական պատասխան իրենց հուզող հարցերի համար

Փետրվար 16,2018 10:36

Պատանեկությունը փոփոխությունների, արտաքին և ներքին ընդվզումների, ինքնակայացման և հետաքրքրասիրության ամենաբուռն շրջանն է: Այս փուլում է, որ դեռահասների շրջանում առաջանում են առողջության, սիրո, հարաբերությունների ու սեռական վարքագծի վերաբերյալ բազում հարցեր: Տեխնոլոգիաների զարգացման և համացանցի ընդլայնման շնորհիվ այսօր դեռահասները կարող են գտնել իրենց հուզող գրեթե ցանկացած հարցի պատասխան. սակայն որքանո՞վ է հավաստի կամ մատչելի տրամադրվող տեղեկատվությունը:

Teenslive.am-ը դեռահասների և երիտասարդների համար հատուկ ստեղծված առաջին հայալեզու տեղեկատվական հարթակն է, որի նպատակն է իրազեկել նրանց առողջ ապրելակերպի, համացանցի, սիրո, հարաբերությունների և բազմաթիվ այլ կարևոր հարցերի վերաբերյալ:

Այս ինտերակտիվ հարթակի շնորհանդեսը տեղի ունեցավ ս.թ. փետրվարի 14-ին: Միջոցառմանը ներկա էին պատանիներ ու երիտասարդներ, ծնողներ, «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի բժիշկներ, Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ և այլ մասնակիցներ: Շնորհանդեսն ուղեկցվեց հետաքրքիր վիկտորինաներով ու վիճակախաղով:

Teenslive.am հարթակի միջոցով դեռահասները կարող են ստանալ հավաստի և հանրամատչելի տեղեկատվություն իրենց հուզող թեմաների վերաբերյալ, ինչպես նաև անանուն հարցեր ուղղել և ստանալ դրանց պատասխանները փորձառու բժիշկների և հոգեբանների կողմից:

«Այս տարի մենք անցկացրել են առողջ ապրելակերպի դասերը` օգտվելով Teenslive.am կայքի նյութերից: Ավելի հետաքրքիր անցավ, երեխաներն էլ նշեցին, որ կարողացան մի քանի հարցեր ուղղել մասնագետներին և ստանալ պատասխաններ: Երբեմն երեխաները կաշկանդվում են քննարկել ուսուցիչների հետ սեռական դաստիարակությանն առնչվող հարցեր»,- նշեց Ն.Ստեփանյանի 71 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Սոֆի Ալեքսանյանը:

«Այսօր ավելի հետաքրքիր են անցնում այն դասերը, որտեղ օգտագործվում են նորարար տեխնոլոգիաներ: Դեռահասները կարդում են բժիշկների և հոգեբանների կողմից պատրաստված նյութերը, դասի ժամանակ մենք դա քննարկում ենք»,- նշեց «Հերացի» ավագ դպրոցի սոցիալական մանկավարժ Հրանուշ Վարդանյանը:

Teenslive.am կայքը երաշխավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ դպրոցներում «Առողջ ապրելակերպ» դասաժամերին որպես լրացուցիչ նյութ օգտագործելու համար: Teenslive.am հարթակը մշակել են «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի (Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ) մասնագետները, ԿՏՏԻ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ, ՅՈՒԷՆԷՅԴՍ տեխնիկական օգնության տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728