Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ շվեդական «Էստերունդի» հետ առաջին խաղում 3:0 հաշվով հաղթանակ տանելուց հետո «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը BT Sport-ի հետ զրույցում ասել է. «…Հաղթել Եվրոպա լիգայո՞ւմ: Իսկ ինչո՞ւ ոչ: «Արսենալն» ի վիճակի է դա անել: Անհրաժեշտ է շարունակել պայքարել, իսկ արդյունքները կամփոփենք մրցաշրջանի ավարտից հետո: Հաջողության հասնելու համար հարկավոր է կենտրոնանալ յուրաքանչյուր խաղում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը Getty Images-ի