«Այնքան էլ պարտադիր չէ: Ինչ-որ տեղ մենք երջանիկ պետք է լինենք, որ Ադրբեջանի նախագահն իր մակարդակով կամ իր երկրի ներքին իրավիճակը եւ ժողովրդավարության վիճակի մասով արտաքին ճնշումները հաշվի առնելով՝ նման հայտարարություններ է անում: Դրանք մեզ միանգամայն ձեռնտու են: Թողնենք թող այդ ոճով շարունակի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Շարժում 88» խմբակցության քարտուղար Գագիկ Բաղունցը` պատասխանելով հարցին` Երեւանն ու Ստեփանակերտն իրենց քաղաքականության մեջ վերանայումներ պե՞տք է անեն Ալիեւի` Երեւանը եւ Զանգեզուրը գրավելու մասին վերջին` հերթական բոցաշունչ հայտարարություններից հետո:
«Կարծում եմ՝ եթե Ադրբեջանում իրավիճակը ծայրահեղ վատանա, Ալիեւը միգուցե գնա նման հիմարության եւ ռազմական գործողություններ սկսի, բայց դա իր համար կլինի ինքնասպանություն»,- ասաց մեր զրուցակիցը:
«Առավոտ»
15.02.2018