Լրահոս
Օրվա լրահոսը

Թեղուտի փակվելու հետեւանքով Լոռու մարզում կմեծանա արտագաղթը

Փետրվար 15,2018 23:55

Լոռու մարզում տնտեսական ցուցանիշ ապահովող «Վալլեքս» խմբի ընկերությունները տարեսկզբին դադարեցրեցին Թեղուտի հանքի շահագործումը: Դրա արդյունքում այս տարի չեն արդարանա մարզի տնտեսության աճի հետ կապված ակնկալիքները:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, մարզպետ Արթուր Նալբանդյանը ցավով նշեց, որ մարզի տնտեսության աճի 2018-ի ակնկալիքները չեն արդարանա, միաժամանակ վստահեցնելով, որ վերագործարկվելու դեպքում Թեղուտը կաշխատի նույն աշխատաքանակով. «Բայց այս պարագայում, Թեղուտ ընկերության վերջին պաշտոնական հաղորդագրության համաձայն, 1190 աշխատողներից շուրջ 300 կմնան աշխատանքի: Քանի որ այնտեղ կան սարքավորումներ, որոնք մասնագիտական պահպանության կարիք ունեն: Պահպանության կարիք ունի նաեւ ընդհանուր տարածքը:

Ընկերության ղեկավարությունը նաեւ որակյալ մասնագետներին չկորցնելու համար պետք է 200 աշխատողի տեղափոխի «Վալլեքս» ընկերությունների տարբեր կառույցներում աշխատանքի: Իսկ մնացած աշխատողների մասով այս պահին կդժվարանամ պատասխանել, որովհետեւ «Վալլեքս» ընկերությունը շահագրգռված է, որպեսզի այս տարիների ընթացքում այդ մասնագետներին չկորցնեն»:

Մարզի ղեկավարը չբացառեց նաեւ, որ աշխատատեղերի փակմանը զուգահեռ, մարզում հնարավոր է նաեւ արտագաղթի ավելացում. «Հատկապես Թումանյանի տարածաշրջանում մենք կունենանք լուրջ սոցիալական խնդիրներ, տնտեսության ցուցանիշների վրա բացասաբար կազդի: Նաեւ չի բացառվում, որ այն մասնագետները, որոնք հետագայում չեն անցնի աշխատանքի «Վալլեքս» խմբի ընկերությունների որեւէ մի կառույցներում, չի բացառվում, որ նաեւ մի փոքր արտագաղթի խնդիր ունենանք»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728