Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ընտանիքի՝ հայատառ թուրքերենով գրված 100-ամյա նամակները վերածվել են գրքի

Փետրվար 15,2018 23:07

Թուրք պատմաբան Շյուքրու Ըլըջաքը հետազոտել է մի հայ ընտանիքի՝ 100 տարվա պատմություն ունեցող հայատառ թուրքերենով գրված նամակները:  «Gazeteduvar» լրատվական կայքի համաձայն՝ նամակները հավաքագրվել են և վերածվել գրքի՝ «Սիրելի որդուս՝ Կարապետին» խորագրով: Այն հրատարակվել է «PressHistory» հրատարակչության կողմից:

Պատմաբանը պատմել է, որ նամակները պատկանել են ծագումով Թուրքիայի Կեսարիա քաղաքի Էֆքեյե գյուղից Հարություն Քոջայանին, ով մինչ ցեղասպանությունը, ծանր պայմանների պատճառով  Օսմանյան Կայսրությունից մեկնել է ԱՄՆ:

Թեև Քոջայանը ԱՄՆ-էր մեկնել, այնուամենայնիվ նա նամակագրական կապի մեջ է լինում գյուղում ապրող իր հարազատների հետ, մասնավորապես իր որդու՝ Կարապետի հետ:

Նամակները բավականին հուզիչ են քանի, որ այդ նամակներում արտահայտվում է Քոջայանի կարոտը դեպի իր գյուղը: Նամակներում նա իր հարազատների հետ խոսում է առօրյա խնդիրների, հոգսերի մասին

1915թ-ից հետո Քոջայանի և հարազատների միջև նամակագրական կապը ընդհատվում է. նա մի քանի տարի նամակ չի ստանում:

Մի քանի տարի անց՝ 1918թ-ին,  գյուղից նամակ է գալիս, որտեղ հայտնի է դառնում, որ Քոջայանի հարազատներին, բարեկամներին կոտորել են:

Թուրք պատմաբանը խոստովանել է, որ թուրքական պատմագրությունը հայերին ներկայացնում է, որպես պետության դեմ ապստամբած ազգ, մինչդեռ դա այդպես չէ:

Նամակները թուրք պատմաբանին տրամադրել է Քոջայանների հարազատներից Ջոնաթան Վարժապետյանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728