Ռուսաստանը հույս ունի, որ Ղարաբաղյան հակամարտությունը կստանա իր լուծումը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք հույս ունեք, որ այդ հակամարտությունը կստանա իր լուծումը: Եվ, ինչպես դուք գիտեք, մենք դրան մեծ ուշադրություն ենք դարձնում, իսկ ամենակարևորը՝ ակտիվորեն մասնակցում ենք այն ամենի իրականացմանը, ինչ նախանշել են կողմերը»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին՝ ինչպես կարող են ազդել հակամարտության վրա 2018թ. ընտրությունները Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ