Փետրվարի 15-ին «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի համերգից հետո ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որը նաեւ «Նվիրիր կյանքի» հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հրաժարվեց պատասխանել վերջերս քաղաքապետարանում «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած աղմկոտ միջադեպի վերաբերյալ հարցին:
«Սիրելի լրագրողներ, եթե խոսք է գնում երեխայի կյանքի ու մահվան մասին, ներողություն եմ խնդրում, բայց նման հարցը աբսուրդ է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Ազատություն ռ/կ-ի այն հարցին, որ հարցազրույցներից մեկում ՀՀ առաջին տիկինն ասել էր, թե չի ցանկանում, որ Սերժ Սարգսյանը զբաղվի քաղաքականությամբ, մինչդեռ շուտով վարչապետ է դառնալու, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Ես քաղաքականության հետ կապ չունեմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ