Լրահոս
Օրվա լրահոսը

Կինը հարեւանից գողացած 5 ոչխարը փորձել է Մովսեսից «Ժիգուլիով» Շիրակ տեղափոխել

Փետրվար 15,2018 23:13

Շիրակի մարզի բնակիչ, ծննդով Տավուշի մարզի Մովսես գյուղից կինն իր ամուսնու հետ Մովսես, հորական տուն գնալով, իրենց հարեւանի ոչխարներին տիրանալու միտք է հղացել: Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 19-ի սահմաններում ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, դարպասի դռնակը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Մովսես գյուղի բնակիչ Վաչագան Գրիգորյանին պատկանող ցանկապատված տարածք, այնուհետեւ նույն եղանակով բացել պահեստարան հանդիսացող անասնագոմի դուռը եւ այնտեղից գաղտնի հափշտակել վերջինիս պատկանող 5 ոչխարը, պատճառելով 200 հազար դրամի վնաս:

Կինն փորձել է ամուսնու «Ժիգուլի» ավտոմեքենայով ոչխարները տեղափոխել իր բնակության վայր, Շիրակի մարզի գյուղերից մեկը, սակայն Տավուշի մարզում, ավտոճանապարհին ոստիկանները նկատելով ավտոմեքենայում գտնվող ոչխարները, բացահայտել են գողությունը: Ընդ որում, կնոջ ամուսինը չի իմացել, որ ոչխարները գողացված են:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (« Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»):

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է փետրվարի 22-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728