Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկխոսությունը երկխոսության համար կլինի ժամավաճառություն». Արմեն Մարտիրոսյան

Փետրվար 15,2018 21:12

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, եթե ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մտածած երկխոսությունը պետք է լինի ուղղակի երկխոսության համար, դա կլինի ժամավաճառություն:

«Բայց, եթե երկխոսությանը հետեւեն կոնկրետ քայլեր՝ սկսած Սահմանադրական իրական փոփոխություններից, ու մենք վերջապես ունենանք ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրություն, եթե այդ երկխոսությանը հետեւելու է արտահերթ նորմալ ընտրություններ՝ համաձայն նոր Սահմանադրության, եւ դրանից հետո լինելու են բարեփոխումներ՝ տնտեսական դաշտի ազատականացում, կուսակցությունների գործունեության երաշխիքներ, քաղաքական դաշտի ազատականացում, դրա արդյունքում լինելու է ներհայաստանյան համերաշխության մթնոլորտ, արդարադատություն, ապա, բնականաբար, այդ երկխոսությունը շատ արդյունավետ կլինի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում լրագրողների հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ «Մեր երկրում երկխոսության կարիք կա, բոլոր կառույցները, կուսակցությունները ԱԺ-ում, թե դրանից դուրս պետք է սկսեն երկխոսություն, հակառակ դեպքում հասարակությունը կմնա մասնատված»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728