Լրագրող Խաչիկ Չախոյանը Փհենչահանում մրցման ավարտից հետո զրուցել է Կատյա Գալստյանի եւ հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանի հետ:
«Շատ լավ գիտակցում էի, որ ուժեղ մրցակցություն է լինելու եւ շատ դժվար: Բայց ես իմ առաջադրանքն ունեի: Բնական է, որ 72-րդ տեղը ոչ-ոքի չի ուրախացնի: Բայց ես հաղթել եմ մի շարք ուժեղ մրցակիցների, բացի այդ, մի շարք ուժեղ մրցակիցների էլ շատ քիչ եմ զիջել: Այնպես որ, իրական գնահատական տալով ելույթիս՝ այն համարում եմ բավարար»,- նշել է Կատյա Գալստյանը:
«Ես հասկանում եմ, որ նրանք, ովքեր լսում են 72-րդ տեղի մասին, արդեն մտածում են, որ մեր մարզիկը շատ թույլ է: Ես կասեի, պարզապես մրցակիցներն են շատ ուժեղ: Կատյան գուցե կարող էր ավելի բարձր տեղ գրավել, բայց նա արեց առավելագույնը: Այնպես որ, ես էլ Գալստյանի ելույթը գնահատում եմ բավարար», իր սանի հետ համամիտ է մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի