Քիչ առաջ Գյումրու Շիրակացի փողոցի վրա գտնվող «Բասեն» սուպերմարկետի մոտ միմյանց են բախվել «Մերսեդես» և «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում երեք հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: «Վազ 21099» մակնիշի մեքենայում գտնվող տղան ու աղջիկը՝ 34-ամյա Է. Դ.-ն-ն ու 23-ամյա Լ. Մ.-ն ստացել են տարբեր վնասվածքներ։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը նախնական աշխտորոշմամբ, երիտասարդի փայծաղն է պատռվել, հենց այս պահին վիրահատում են, նա ստացել է նաև կոնքի կոտրվածքներ, մյուս տուժածի մոտ էլ առկա է դիմային գանգի վնասվածք։
Ըստ որոշ տեղեկությունների, երիտասարդ աղջիկը Գյումրու գիշերային ակումբներից մեկի աշխատակցուհի է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ