«Ելք» խմբակցության ղեկավարը երիտասարդ է ու երեւի շատ չի խորացել իր հայտարարության մեջ, խմբակցության տարածած հաղորդագրությունը շատ ավելի ադեկվատ ու ընդունելի տեսք ուներ»,- անդրադառնալով ավագանու՝ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը՝ նախօրեին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների՝ ավագանու նիստում անցկացրած ակցիայի վերաբերյալ հայտարարությանը՝ կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Հիշեցնենք, որ Խաժակյանը քաղաքացիներից ներողություն էր խնդրել կատարվածի համար ու նկատել, որ «Երկիր Ծիրանիի» անդամները չափն անցել են:
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների անցկացրած ակցիայի ձեւն ինձ այնքան էլ հոգեհարազատ չէ, բայց դա բացարձակապես այս պահին էական չէ: Մենք տեսանք բառացի հանցագործություններ, որոնք տեղի էին ունենում Երեւանի ավագանու նիստում, որքանով է ակցիայի ձեւը հոգեհարազատ ինձ կամ «Ելք» խմբակցության որոշ անդամների ընդհանրապես էական չէ, էականն այն է, որ Երեւանի ավագանու նիստում տեղի են ունեցել բռնություններ, ու ոստիկանությունը պետք է գար, այդ մարդկանց ձերբակալեր, այդ մարդիկ հիմա չպետք է լինեին ազատության մեջ: Ինձ համար անհասկանալի է՝ ինչու են այդ մարդիկ ազատության մեջ՝ Գոռ Վարդանյանն ու մյուսները, այդ մարդկանց արածը քրեական հանցագործություն է»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Ըստ նրա՝ «Երկիր ծիրանիի» ակցիան ընդամենը ակցիա էր, որը կարող է լինել սիրուն, կարող է եւ սիրուն չլինել, բայց ակցիա անցկացնելն իրենց իրավունքն է. «Եթե որեւէ մեկը չի ընդունում, որ «Երկիր Ծիրանին» նման ակցիա իրականացնելու իրավունք ուներ, ապա այդ մեկը չի կիսում այն Սահմանադրական հիմունքները, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրությունում ու հիմնարար ազատություններում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ընդհակառակն, գոնէ այդ զուգարանային միջադէպի նիւթով, Պարոն Դավիթ Խաժակյանը այդ լուսանցքային խմբակներում ամենալուրջ ու հասուն անձն է, երեւի:
Սահմանադրութիւն-Մահմանադրութիւն հանկերգները ձեզի պահեցէք:
Սակայն այո, ճիշդ է, ամէն անձ՝ անկիրթ, անքաղաքավար, չափ ու սահման չգիտցող, ինքնահաւան, շփացած, սկրթած, անամօթ, աներես, ամբարտավան, անսանձ, թեթևսոլիկ եւ անուղղամիտ լինելու կատարեա՜լ իրաւունքները ունի: Սահմանադրութեան կարիքը չկայ, հաստատելու համար այդ իրաւունքները, որոնցմէ ոմանք հանգստօրէ՜ն օգտվում են արդէն, տեւաբար ու շարունակաբար:
Ուրեմն, կը սպասենք հիմա ճահճացած մեզով լեցուած շիշին… Որուն մէջ ալ անշուշտ լինելու է շատ խորին պատգամ, բարձր իմաստ… Ամէն անձ՝ իրեն վայել զինանշանը կ’ունենայ…