Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ- 6 միջպետական ճանապարհի շինարարության առաջին փուլն արդեն իսկ ավարտված է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային եւ Ասիական բանկերի կողմից: 90 կմ հիմնական երկարությամբ տարանցիկ մայրուղու շինարարական աշխատանքների ընթացքը եւ որակը վերահսկում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը:
Թեեւ աշխատանքները վերջնականապես չեն ավարտվել, սակայն ճանապարհից օգտվող վարորդները դժգոհում են, ասելով թե ճանապարհն անորակ է: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Aravot.am-ի հարցին, նշեց.
«Խոսել մի բանի մասին, որն ավարտված չէ, ճիշտ չէ, առավել եւս ասֆալտի որակի եւ մնացածի մասին: Ընդամենը ժամանակավոր աշխատանքներ կարող է որոշակի հատված ասֆալտապատված է, բայց նա ամբողջությամբ ավարտված չէ, եւ վերջնական շերտն արված չէ: Ուզում եմ վստահեցնել մեր ճանապարհից օգտվողներին, հատկապես մեր մարզի բնակիչներին, որ ճանապարհը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության ներքո եւ տրանսպորտի եւ կապի նախարարությանը հանձնարարված է ամեն ինչ անել, այդ աշխատանքները որակով ավարտին հասցնելու համար»:
Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ արդեն կայացել է նաեւ շինարարական աշխատանքների 2-րդ փուլի մրցույթը, որը կմեկնարկի մարտ ամսին:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ