Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ Գ.Հարությունյանի և նրա դստեր մահվան դեպքի առթիվ (Լուսանկարներ)

Փետրվար 15,2018 19:54

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և նրա դստեր մահվան դեպքի առթիվ։

2018 թվականի փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել է երկու դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի բնակիչ 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և նրա մանկահասակ դստեր՝ ծնված 2009 թ., մարմինները՝ բազմաթիվ վնասվածքներով:

Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով։

Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրասված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728