Լրահոս
Օրվա լրահոսը

««Երեւանը եւ Զանգեզուրը վերադարձնելու» Ալիեւի հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվել». Դավիթ Շահնազարյան

Փետրվար 15,2018 21:21

««Երեւանը եւ Զանգեզուրը վերադարձնելու» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվել մի քանի պատճառներով: Ալիեւը հայտարարությունն արել է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ հանդիպումից հետո, երբ նրանք դեռեւս տարածաշրջանում էին: Վստահ եմ, որ եւ՛ Ալիեւը, եւ՛ համանախագահներ դժգոհ են եղել հանդիպումից», «Առավոտ»-ին ասաց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

«Այս հանդիպումից հետո արված Ալիեւի վերոհիշյալ հայտարարությունը չպետք է կապել բացառապես նախընտրական գործոնի հետ, իսկ, եթե նույնիսկ դա նախընտրական քարոզչական հնարք է, ապա այն վկայում է, որ Ալիեւը ձգտում է էլ ավելի ծայրահեղական տրամադրություններ բորբոքել իր երկրի հասարակության մեջ: Բացի այդ, դա հստակ ուղերձ է համանախագահներին, եւ այդպես է նա պատասխանում վստահության մեխանիզմներ ստեղծելու միջնորդների կոչին:

Հաջորդը, Ալիեւն իր հայտարարությամբ փորձում է ազդել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վրա՝ հույս ունենալով, որ Հայաստանում նույնպես արմատական, ծայրահեղ կոչեր կհնչեն, որ, օրինակ՝ անհրաժեշտ է դադարեցնել բանակցությունները: Հետեւաբար, թե՛ քաղաքական ուժերը, թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ փորձագիտական հանրությունը պետք է զերծ մնան նման կոչերից եւ չհայտնվեն Ալիեւի լարած ծուղակում», ասաց մեր զրուցակիցը:

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք փետրվարի 16-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Աբուլֆազ Էլչիբեյի բախտը բերեց, որ Հայաստանի «առաջնորդները» ԼՏՊ-ն, Դավիթ Շահնազարյանն ու նմանտիպ «ուսյալ»/«գիտուննեըն» էին:
    … Նա մի տգետ, աղքատ մարդ էր,
    Որ ուզում էր դառնալ տերտեր,
    Այդքանն, հարկավ, բավական էր,
    Բայց կան նաև քանի բաներ,
    Գիտելիքներ և նոր և հին,
    «Ուսմունք պատշաճ քահանային»։
    Հովհաննես Թումանյան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728