Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 16-17-ին աշխատանքային այցով գտնվելու է Մոսկվայում: Կառավարության ղեկավարը նախատեսում է հանդիպումներ ունենալ մի շարք հայ և ռուս գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվելու են ընթացիկ եւ հեռանկարային ծրագրեր:
Այցի ընթացքում ՀՀ վարչապետը նաեւ ներկա կգտնվի «Գազպրոմ» ընկերության հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը:
ՀՀ կառավարություն