Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գոնե մեկ տեսագրություն կա՞, թե ինչպես ենք մենք վիրավորվել». Արմեն Լամբարյանը՝ դատախազներին

Փետրվար 15,2018 17:34

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գեւորգյանի, Խաչատուր Գիչյանի եւ Մանվել Աթոյանի գործով հերթական դատական նիստն այսօր ընթացել է առանց ամբաստանյալների պայմանագրային պաշտպանների: Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ նրանք գործադուլ են անում՝ դժգոհելով «Դատական օրենսգրքի» նախագծում փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա 100 հազար  դրամ տուգանք նախատեսելու դրույթից:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, նիստը չհետաձգեց,  քանի որ ամբաստանյալների հանրային պաշտպանները ներկա էին: Ամբաստանյալներից Արմեն Լամբարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ դիմելով այս գործով մեղադրող դատախազներին: «Մեզանից 11-ը հրազենային վիրավորում են ստացել՝ թեթեւ, միջին ու ծանր աստիճանի: Գոնե մեկ տեսագրություն կա՞, թե ինչպես ենք մենք վիրավորվել: Դուք ասում եք, թե մեզ վնասազերծել եք, բայց կարո՞ղ եք դա ապացուցել եւ ցույց տալ, թե  ինչպես եք վնասազերծել»,-նշեց նա:

Լամբարյանի հարցադրումն անպատասխան մնաց: Փոխարենը, դատավոր Արտուշ Գաբրիելյանն արձագանքեց. «Երբ որ ժամանակը գա, մեղադրողները կասեն այդ մասին»: Հավելենք, որ դատաքննությունը գրավոր ապացույցների հրապարակման փուլում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728