Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա իշխանությունների ոճն է, ահաբեկչությունն ավելի շատ իրենք են կատարել». քաղաքագետ

Փետրվար 15,2018 17:03

Aravot.am-ի հարցին, թե երեկ արդեն ավագանու ՀՀԿ-ական որոշ անդամներ «Երկիր Ծիրանի» ավագանու անդամների արարքը փորձում էին որակել ահաբեկչություն, արդյոք սա խոսում է այն մասին, որ գործը հենց այդ ուղղությամբ էլ փորձում են տանել, այսօր «Հոդված 3» ակումբում քաղաքագետ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Դա իշխանությունների ոճն է, ահաբեկչությունն ավելի շատ իրենք են կատարել, քան` նախաձեռնության անդամները եւ հենց իրենց ահաբեկչությունը պետք է քննել, այլ ոչ թե ակցիան կատարողների գործողությունը»:

Նույն հարցին «Ելք» դաշինքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանեց. «Սերժ Սարգսյանը զանգել է ասել` այդ ի՞նչ է ձեզ մոտ կատարվում, հիմի իրենք էլ փորձում են ապացուցել, որ նրանք են մեղավոր»:

Հիշեցնելով «Ելք» խմբակցության Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի մեկնաբանությունն այդ միջադեպի առիթով, որում տիկին Բախշյանը նշել էր, որ «Կռվի երկու կողմերն էլ իրենց գռեհկությամբ իրար արժանի էին» եւ նաեւ ավագանու նիստերի ընթացքում «Երկիր Ծիրանի» ավագանու անդամների հասցեին հնչեցրած ռեպլիկները, «Ելք»-ի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չի ստացվում «Ելք»-ի եւ «Երկիր Ծիրանի» ավագանու անդամների համագործակցությունը` խնդիրների լուծման հարցում, հատկապես որ երկուսն էլ իրենց ընդդիմադիր ուժ են համարում:

Ի պատասխան, պարոն Սիմոնյանն ասաց, որ քաղաքական գործընթացների հենց սկզբից էլ «Երկիր Ծիրանիին» առաջարկել են համագործակցել, ավելին` տիկին Փոստանջյանին առաջարկել են գլխավորել «Ելք» դաշինքի ավագանու ցուցակը, սակայն Զարուհի Փոստանջյանը բազմիցս մերժել է. «Երկիր Ծիրանին իր նախաձեռնությունները որեւէ կերպ չի քննարկում մեզ հետ, որեւէ կերպ չի առաջարկում, օրինակ` Նուբարաշենի հետ կապված հարցը բարձրացնենք»

Մանրամասները` տեսանյութում

Քննարկմանը ներկա «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչ, իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանի խոսքով, այս ողջ գործընթացներում կանանց նկատմամբ տեղի ունեցած բռնությունը դուրս է մնում քննարկումներից: Ըստ նրա, փետրվարի 13-ին տեղի ունեցածը մեր երկրում առկա կանանց նկատմամբ բռնության ցայտուն օրինակ է. «Երբ է «կնոջ նկատմամբ բռնություն» բառակապակցությունը տեղ գտնելու քաղաքական տեքստերի մեջ: Նրա խոսքով, ասել` կին է հարիր չէ, արդարացնում է կանանց նկատմամբ բռնությունը

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728