Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծանր ու ողբերգական դեպք. Դավթաշենի կամրջից ցած են նետվել մայր ու դուստր. shamshyan.com

Փետրվար 15,2018 16:35

Այսօր՝ փետրվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ կնոջ և աղջկա դիեր կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են երկու կանացի դի։ Ըստ նախնական տեղեկությունների` վերջիններս ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից իրենց ցած են նետել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք մայր ու դուստր էին։ Մայրը 37 տարեկան էր, իսկ դուստրը՝ 9 տարեկան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայր ու աղջիկ 3 օր էր, որպես անհայտ կորած որոնվում էին Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 37-ամյա Գ. Հ.-ն և նրա աղջիկը՝ 9-ամյա Ա. Հ-ն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728