Շավարշ Քոչարյանը օրերս Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի` ավագանու ՀՀԿ-ական եւ ԵԾ-ական անդամների ծեծկռտուքի մասին ասում է՝ պետական կառույցը չի կարելի իջեցնել կեղտաջրերի մակարդակի:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք օրերս Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքը, որի մասին նաեւ օտարերկրյա լրատվամիջոցներն են գրել, կազդի՞ մեր երկրի հեղինակության վրա:
«Տհաճ է, չի կարելի որեւէ մարմնի, պետական լինի, տեղական ինքնակառավարման լինի, մակարդակը, ներողություն, իջեցվի կեղտաջրերի ու քաշքշուկի մակարդակի: Դրանից լավ հոտ չի գալիս»,-այսպես Քոչարյանն արձագանքեց հարցին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ