ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի, նիստում ընդունել է կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը հստակեցնող որոշում՝ հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքում վերջերս ամրագրված դրույթը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2017թ. ընթացքում ինտենսիվ աշխատել է տնտեսվարողների հետ՝ հանդիպումների, պարզաբանումների, ծանուցումների միջոցով տեղեկացնելով սպասվող փոփոխության մասին:
Արդյունքում նախատեսվում է `
-բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերքի շրջանառություն,
-կենդանական ծագման մթերքի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ,
-վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն