Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Չկա այդպիսի կոնկրետ հարց, որը պահանջի թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան կողմի հետ բանակցություններ»   

Փետրվար 15,2018 14:17

ԱՄՆ ֆինանսների նախարարության, այսպես կոչված, «Կրեմլյան զեկույցում», ինչպես հայտնի է, թվարկված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած մարդկանց անունները, այդ թվում նաեւ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանինը: Արդյո՞ք այս պատժամիջոցները կազդեն Հայաստանի վրա, եւ արդյոք սա ինչ-որ ակնարկ է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն այս հարցն ուղղեցին արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին: «Եկեք ճշտենք, մամուլը մի բան է, ԱՄՆ-ի ցուցակը՝ մեկ այլ բան: Իմ տեղեկություններով, այդ անձը չկա ցուցակում»,-Քոչարյանն այսպես արձագանքեց հարցին:

Արդյոք ՀՀ կառավարությունը մտադի՞ր է քննարկել պատժամիջոցների հարցը, որպեսզի Հայաստանը զերծ մնա այդ պատժամիջոցներից, այս հարցին էլ Քոչարյանը պատասխանեց. «Ամեն դեպքում, մենք պետք է հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են: Կոնկրետ ինֆորմացիա պետք է լինի: Իմ գնահատականներով՝ այն հարցը, որը հնչեց, չի համապատասխանում իրականությանը: Չափազանցվում է այն վտանգը, որ կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնենք, պետք է անընդհատ հետեւել»:

Քոչարյանը վստահեցրեց՝ «Չկա այդպիսի կոնկրետ հարց, որը հասունացած է, որը պահանջի թե՛ ռուսական եւ թե՛ ամերիկյան կողմի հետ բանակցություններ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728