Այսօր՝ փետրվարի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյանից դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածում վրաերթ է տեղի ունեցել և վրաերթի ենթարկվածը մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 88 VԼ 878 համարանիշի ավտոմեքենան, սակայն վարորդը տեղում չի եղել։ Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է վրաերթի հետևանքով մահացած Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 41-ամյա Ռաֆիկ Ավետիսյանի դին։
Օպերատիվորեն ժամանած բժիշկները փորձել են նրան տեղափոխեն հիվանդանոց, սակայն պարզվել է, որ նա մահացած է։ shamshyan.com
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com –ի կայքում