Լրահոս
Օրվա լրահոսը

Ներշնչումային հիվանդություն

Փետրվար 15,2018 12:30

Կան այնպիսի մարդիկ, որոնք համոզված են, թե իրենց մոտ առկա է որեւէ հիվանդություն` չնայած իրականում այդպես չէ եւ հետազոտությունից հետո որեւէ հիվանդություն չի հաստատվում: Այդպիսի վիճակները մասնագետները կոչում են ներշնչումային հիվանդություն, որն ավելի շատ բնորոշ է անհանգիստ, կասկածամիտ, իրենց զգացողությունների հանդեպ ուշադիր եւ տպավորվող անձանց: Ներշնչումային հիվանդությունն իրենից ներկայացնում է հոգեծին հիվանդության տարատեսակ, որը բնորոշվում է կողմնակի ներշնչման կամ ինքնաներշնչման ազդեցությամբ: Այս հիվանդությունը դրսեւորվում է կպչուն վախերի ձեւով:

Այսինքն՝ մարդը լսելով մահացու ելքով հիվանդության մասին պատմություն կամ բժշկական թեմայով հանրամատչելի գրականություն կարդալով՝ իր մոտ սկսվի տագնապի զգացողություններ: Կարճ ժամանակ անց ի հայտ գա տհաճ զգացողություն, որ տվյալ անձի կարծիքով՝ նման է այն հիվանդությանը, որն ինքը նկատել է այլ մարդու մոտ կամ լսել դրա մասին: Դիմում է բժիշկներին, պահանջում է կրկնակի հետազոտություններ անցկացնել, ստիպում է իրեն վիրահատել, դիմում է ինքնաբուժման: Միաժամանակ կարդում է հատուկ բժշկական գրականություն եւ նրան թվում է, որ հիվանդության նկարագրությունը համապատասխանում է իր տառապանքին: Այդ շրջանում տառապողն իսկական հիվանդի տպավորություն է թողնում:

Աստիճանաբար դրությունն այնքան է վատանում, որ իրոք առաջանում են ենթադրյալ հիվանդ օրգանի ֆունկցիոնալ խանգարումներ:

Ներշնչումային հիվանդություններով տառապող անձը պահանջում է շրջապատող մարդկանց հատուկ ուշադրությունը, իսկ բուժումը անպայման պետք է կատարի հոգեբույժը: Հիվանդի հարազատները պետք է նրա համար ստեղծեն հանգիստ պայմաններ` չվիրավորելով նրան իր հիվանդության անճշմարտացիության համար: Ներշնչումային հիվանդություններով տառապողներին երբեք չպետք է ծաղրի առարկա դարձնել: Հարկավոր է իմանալ, որ այդպիսի հիվանդը տառապում է անկեղծորեն եւ կրկնակի՝ կարծեցյալ հիվանդություններից եւ մերձավորների կարեկցանքի ու օգնության բացակայությունից:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

14.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728