Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի փետրվարի 6-ի ասուլիսի ժամանակ մարզպետին ասացինք, որ Տավուշի մարզային հեռուստաընկերությունը Տավուշ է կոչվում, գործում է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամ, Դիլիջան- Իջեւան ավտոճանապարհի եզրին Տավուշ անունով ռեստորան է գործարկվել, ռեստորանն այդ անունով կոչելով Տավուշի մարզն ի՞նչ է շահել, մարզի անվանումը որպես ռեստորանի անուն օգտագործելու թույլտվության համար ռեստորանի տերը գումար է վճարե՞լ:
Հովիկ Աբովյանն ասաց. «Մենք ընդառաջում ենք բոլորին, մեր հեղինակային իրավունքը պահելով, որպեսզի տնտեսությունը զարգանա, մենք գումար չենք պահանջում եւ այն պահանջելու իրավունք չունենք»:
Մարզպետին ասացինք, որ մի ռեստորան մարզի անունը կրի, իսկ մարզի այլ ռեստորաննե՞րը…
Հովիկ Աբովյանն ասաց. «Թող ռեստորանում լավ սպասարկում լինի, լավ միջոցառումներ, թե չէ ռեստորանի անունը Տավուշ լինի, թե Դիլիջան…»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Խնդրում եմ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկային) բերեք Տավուշի մարզի մարզպետ…Տավուշի մարզպետարանը Ուրախների և հնարամիտների ակումբի է վեր ածվել։ Ես արդեն իրականում ամաչում եմ մեր կառավարության փոխարեն…
Հա ճիշտ նկատեցիր. Հովիկ Աբովյանին էլ տանեն սահմանամերձ Վ.Կ Աղբյուրի դպրոցում տնօրեն դնեն: