Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում Շվեդիայի ««Էստերունդի» հետ կայանալիք դիմակայության մասին:
«Ես խաղադաշտ եմ մտցնելու մարտական կազմ՝ հաշվի առնելով, որ այս դիմակայության երկու հանդիպումների միջեւ այլ խաղեր չունենք: Մենք դուրս ենք մնացել Անգլիայի գավաթից, եւ ես պատճառ չունեմ՝ ֆուտբոլիստներին լրացուցիչ հանգիստ տալ:
Ինձ մեր արտագնա խաղերը դուր չեն գալիս: Այս փաստի վրա պետք է աշխատել: Մենք պետք է նաեւ արտագնա հանդիպումներում լավ խաղալ, եթե ցանկանում ենք որեւէ բան նվաճել այս մրցաշրջանում», – մարզչի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ