Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական համալսարանի հիմնադրամը կգնի Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի բաժնետոմսերը

Փետրվար 14,2018 20:40

«Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերը ձեռք կբերի «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամն:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Կառավարության վաղվա նիստում կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այս մասին նախագիծ կներկայացնի: Բաժնետոմսերը յուրաքանչյուրը 1000 դրամ արժողությամբ են, եւ ընդհանուր արժեքն, ըստ նախագծի, 2.5 միլիարդ ՀՀ դրամ է:

«Avenue Consulting Group» կազմակերպության կողմից կատարվել է համապարփակ վերլուծություն եւ տրվել է ֆինանսական եւ իրավական հաշվետվություն փակ բաժնետիրական ընկերության ներկայիս ֆինանսական եւ իրավական պարտավորությունների մասին:

Գործարքի արդյունքում ընկերությանը պատկանող 32,000 քմ ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները կանցնեն Համալսարանի տնօրինության տակ եւ մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլար լրացուցիչ ներդրումների իրականացման պարագայում հնարավորություն կստեղծվի ունենալու լրացուցիչ 32,000 ք.մ ուսումնական, գիտական, կլինիկական եւ հանրակացարանային գործառույթների իրականացնելու համար արդի պայմաններ։

Այսպիսով, իրականացնելով մոտ 4.5-5 մլրդ. ՀՀ դրամ կապիտալ ներդրումներ, Համալսարանը կունենա մոտ 59,000 ք.մ «արտադրական» տարածքներ, ինչպես գիտակրթական գործունեության ընդլայնման, այնպես էլ համալսարանական հիվանդանոցների գործունեության ընդլայնման եւ զարգացման համար։

Համալսարանի առկա ենթակառուցվածքները եւ ռեսուրսները բավարար չեն մի շարք խնդիրներ պատշաճ իրականացնելու համար եւ սույն գործարքը հենց այդ խնդիրները լուծելով էլ պայմանավորված են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728