Շվեդիայի «Էստերունդ» ֆուտբոլային ակումբի նախագահ Դանիել Կինդբերգը չի կասկածում Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ հաղթանակին:
«Իհարկե, մենք կհաղթենք «Արսենալին»: Տեսնում եմ՝ ինչ մարզավիճակում են նրանք եւ ինչ մարզավիճակում ենք մենք: Առաջադրանքի լուծումը կսկսենք տանը կայանալիք առաջին հանդիպումում, իսկ հետո հաճույքով կգնանք «Էմիրայթս»: Այնտեղի դաշտը հիանալի ծածկույթ ունի՝ այն, ինչ մեզ անհրաժեշտ է:
Երբ ես ասում էի, որ որակավորումում կանցնենք «Գալաթասարային», մարդիկ ինձ ցնորված էին անվանում: Բայց այն ժամանակ այդպիսի իրադարձության համար կատարյալ պահ էր: Հիմա նույն բանն է կատարվում: «Էստերունդը» կանցնի «Արսենալին» եւ կհայտնվի 1/8 եզրափակչում: Մարդիկ ինձ հիմար են անվանում, երբ ասում եմ, թե մենք կգնանք Լիոնում կայանալիք եզրափակիչ: Բայց դա մեր նպատակն է», – Կինդբերգին մեջբերում է The Sun-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ