Տավուշի մարզի սննդի խանութներում բազմաթիվ հաստափոր տետրեր կան, որտեղ վաճառողները գրառում են ապառիկ սնունդ վերցնողների անունները եւ նրանց ունեցած պարտքերի չափերը:
Մարզում ճաշարաններ են փակվել ծանոթ հաճախորդներին ապառիկ սպասարկելու պատճառով:
Տավուշում, միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող ճաշարաններից մեկի նախասրահում մեծ տառերով հայտարարություն է զետեղված` «Նիսյա ուտել-խմել չկա»:
Նոյեմբերյան քաղաքում գտնվող մսի վաճառակետում փակցված է «Նիսյա չկա» գրառումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ