Թբիլիսիում կայանալիք արագ (մարտի 30-31) եւ կայծակնային (ապրիլի 1) շախմատի Եվրոպայի կանանց առաջնություններում հայտավորվել են, համապատասխանաբար, 53 եւ 55 ուժեղագույն շախմատիստուհիներ:
Հայաստանը երկու մրցաշարերում էլ ներկայացնելու են ազգային հավաքականի անդամներ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան, որն օրերս նվաճեց հանրապետության չեմպիոնի տիտղոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ