Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ճանաչված շինարարի խնդրանքը նախագահին թեկնածուին․ «Կասեցրեք արտագաղթը». (Տեսանյութ)

Փետրվար 14,2018 19:20

Երեկ Գյումրիում ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն ասաց, որ իր ընտանիքը ծրագիր է իրականացնում Երևանում, որը կոչվում է «Երևան, իմ սեր». հին շենքերը վերանորոգում են և որպես վերականգնողական կենտրոններ`տրամադրում անդամալույծ երեխաներին, որակյալ շինարարներ գտել են Գյումրիից։ «Ի՞նչն է հետաքրքրիր, մենք տարբեր շինարարներ ունեինք, աշխատում էին, չէին հասցնում, որակը լավ չէր և գիտե՞ք վերջում որտեղից գտանք վարպետների, Գյումրիից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը։

Մենք հանդիպեցինք նախագահի թեկնածուի մատնանշած շինարարներից մեկին՝ Ալբերտ Գարեգինյանին, որը եկել էր հանդիպելու Արմեն Սարգսյանի հետ։ Թե ի՞նչ էր ասելու գյումրեցի հայտնի շինարարը նախագահի թեկնածուն, Ալբերտ Գարեգինյանը փոխանցեց հետևյալը․

«Ես ճանաչելով Արմեն Սարգսյանին՝ որպես լավագույն մասնագետի, մարդու, քաղաքացու ու շատ մեծ հայրենասերի, աշխարհի լավագույն հայերից մեկն է, մեծ հարգանք է վայելում դրսում, նախ խնդրելու եմ իր համաձայնությունը տա առաջադրվելու որպես նախագահի թեկնածու։ Ես գիտեմ ինչքան է ունակ լավագույն գործեր անելու, որից կշահի հայ ժողովուրդը։ Իհարկե, մենք խոսելու ենք մեզ հետաքրքրող հարցերից, շինարարներին նախ անհրաժեշտ է աշխատանք։ Վերջին շրջանում, ցավոք սրտի, մի քիչ տեմպերը թուլացել են, հիմնականում մասնավոր ներդրողների հաշվին է ընթանում կամ բարեգործական ծրագրերի, սա վատ է։ Կուզենայի պարոն Սարգսյանին խնդրեի ուշադրության կենտրոնում պահի շինարարությունը, մեր երկրից արտագաղթի հոսքը կրճատի, որովհետև մեր լավագույն վարպետներից շատ- շատերն այսօր արդեն դրսում են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728