«Ազատություն» . Իսրայելի Քնեսետում այսօր քննարկվել է Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը: 41 դեմ և 28 կողմ ձայների հարաբերակցությամբ հրեա պատգամավորները չեն ընդունել այն:
Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը առաջին անգամ էր դրվել Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի լիագումար նիստի քննարկմանը։
Օրինագծի հեղինակն այս անգամ ոչ թե խորհրդարանում փոքրամասնություն կազմող «Մերեց» խմբակցությունն է, այլ 11 պատգամավոր ունեցող «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցությունը։