Լուրերն այն մասին, որ քուրդ ահաբեկիչներ են հատել Հայաստանի սահմանը, ոստիկանների ուշադրության կենտրոնում է։ Այս օրերին ոստիկանները ուժեղացված հսկողություն են սահմանել նաև Գյումրու սպասարկման օբյեկտներում, հատկապես հյուրանոցներում։
Վերջիններս օրվա մեջ մի քանի անգամ ստուգում են, թե ովքե՞ր են ելումուտ անում, չկա՞ն արդյոք կասկածելի դեմքեր։ Այս մասին մենք տեղեկացանք ոստիկանության տեղի աշխատակիցներից, որոնք նշում են, թե այս լուրերից ահաբեկվել պետք չէ, սակայն զգոն լինելն անհրաժեշտ է։
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ մեզ փոխանցեցին, որ ոստիկանության ծառայողները պարբերաբար նման միջոցառումներ իրականացնում են, համայնքային ոստիկանները հանդիպում են նաև քաղաքացիների հետ, զրուցում անվտանգության խնդիրների մասին, համապատասխան ստուգումներ իրականացնում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
բա այդ սահմանը հսկելու համար Հայաստանը ամենաբարձր գին է վճարում ռուսներին, հիմա դա ոնց եղավ…