Լրահոս
Օրվա լրահոսը

«6 տարի՝ այս հոտը շնչում ենք, թող 1 վայրկյան էլ իրենք շնչեն». Նուբարաշենի բնակիչ. (Տեսանյութ)

Փետրվար 14,2018 18:10

Երբ փետրվարի 13-ին «Երկիր Ծիրանիի» ավագանիները «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վնասված կոյուղատարի հարցը բարձրացրին ավագանու նիստում, ծեծկռտուք տեղի ունեցավ, ինչը եւս մեկ անգամ Նուբարաշենի խճուղու բնակիչներին հնարավորություն տվեց ահազանգել գարշահոտության մասին: «Կոյուղաջուրը քաղաքապետարան տանելը ճիշտ քայլ էր, բայց վեճը տեղին չէր: Չի կարելի կնոջը քաշքշել…մենք վեց տարի՝ այդ հոտը քաշում ենք: Թող իրենք էլ ընդամենը մեկ վայրկյան քաշեն»»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է ՔԿՀ-ի հարակից շենքի բնակիչներից Քնար Գասպարյանը:

«Երեխաները բակ իջնել-խաղալ չեն կարողանում, պատուհանները բացել չենք կարողանում…»,-դժգոհում է նա:

Քնար Գասպարյանը նշեց, որ ՔԿՀ-ի վնասված կոյուղատարի գարշահոտության պատճառով հարակից հինգ շենքերում անգամ հրաժարվում են բնակարան վարձակալել կամ գնել. «Ուզում եմ վաճառել՝ առնող չկա: Համացանցում էլ գրած է, որ քաղաքի ամենաէժան տները Նուբարաշենում են: Բոլորը գնում են այստեղից»:

Մեր զրուցակցի խոսքով՝ տարին երկու անգամ պատկան մարմիններից գալիս-տարածքը զննում են, խոստանում, որ կոյուղատարը կնորոգեն, բայց ոչինչ չեն անում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728