Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Կին տեսան՝ բռնին-տփին. ամոթ է, եկեք այստեղի ջուրն անալիզ արեք». Նուբարաշենի բնակիչը՝ ՀՀԿ-ական ավագանիներին (տեսանյութ)

Փետրվար 14,2018 17:15

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարեւան շենքերից մեկի բնակիչ Լաուրա Համբարձումյանը «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի կողմից կոյուղաջուրն ավագանու նիստին տանելու միտքը դրական է գնահատում, բայց այն, թե ինչպես վարվեցին Խաչատրյանի հետ ՀՀԿ-ական տղամարդ-ավագանիները, իր համար անընդունելի է: «Գուցե «Երկիր Ծիրանին» այդ ամենը սիրուն չներկայացրեց, բայց երեւի մտածել են, որ կիրթ ներկայացնելը չի ընդունվի, դրա համար էլ տարան՝ կեղտաջուրը դրեցին դեմները…»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Լաուրա Համբարձումյանը:

Թե ինչպես ավագանու ՀՀԿ-ական անդամները չեզոքացրին Մարինա Խաչատրյանին, տիկին Լաուրան ամոթալի է համարում. «Կին տեսան՝ բռնին-տփին…տղամարդ են, բա կարելի՞ էր այդպես վարվել… պետք է գլխներին լցնեին այդ կեղտաջուրը, որ իմանային…»:

Նուբարաշենի բնակիչը դժգոհ է նաեւ ՀՀԿ-ական ավագանի Ալինա Քուշկյանի՝ միջադեպի առնչությամբ արած մեկնաբանություններից: «Թող մի հատ գա այստեղի ջուրը տանի-անալիզ անի, նոր ելույթ ունենա… դա թույն է, դրա համար ենք բարձրաձայնում՝ լուծում տվեք»,-ասում է տիկին Լաուրան:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728