Լրահոս
Օրվա լրահոսը

2018թ. պահպանվում է Արցախի շուրջ լայնածավալ պատերազմի վտանգը. ԱՄՆ հետախուզություն

Փետրվար 14,2018 14:54

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական հակամարտության, ինչը կարող է մղել Ռուսաստանին` աջակցել տարածաշրջանում իր դաշնակցին: Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսի՝ «Համաշխարհային սպառնալիքների գնահատական» զեկույցում:

«Փոխզիջման գնալու հարցում կողմերի ցանկության բացակայությունը, աճող ներքին ճնշումները, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսական նոր սարքավորումների ձեռքբերումը պահպանում է լայնածավալ պատերազմի ռիսկերը 2018թ.»,- ասվում է զեկույցում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728