Ակնհայտ է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքական պայքարի ոճն է ամեն տեղ եւ ամեն ինչից սկանդալ սարքելը: Նույնիսկ վրացի սահմանապահների հետ են հաջողացրել դա անել, չնայած նրանք, պետք է ենթադրել, չեն ենթարկվում Հայաստանի իշխանություններին: Ավագանու նիստերն էլ այդ առումով աշխույժ են անցնում՝ հուրախություն մեզ՝ լրագրողներիս: Այս անգամ կուսակցության ստեղծագործ միտքը գնաց գարշահոտ շշերի ուղղությամբ: Դրանք պետք է հանձնվեին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ Նուբարաշենի խճուղու բնակիչներն ապրում են գարշահոտության մեջ` հարեւանությամբ գտնվող Նուբարաշենի բանտի կոյուղաջրերը հոսում են այդ տարածքում բնակվողների շենքերի տակ: Եվ դա փաստ է:
Եկեք մտավոր փորձարկում կատարենք եւ ենթադրենք, որ գարշահոտ շշերը կհայտնվեին Տարոն Մարգարյանի սեղանին: Ի՞նչ էր դրան հետեւելու: Ինձ թվում է` ոչ մի բան: Բայց դա «Ծիրանիի» հաշվարկների մեջ ակնհայտորեն չէր մտնում, որովհետեւ սկանդալն այսպիսով կավարտվեր: Բայց աղջիկները գիտեն, թե ում հետ գործ ունեն, գիտեն, թե ովքեր են նրանց ընդդիմախոսները: Իսկ այդ ընդդիմախոսներն առաջնորդվում են ոչ թե քաղաքական հաշվարկներով, այլ «քուչի տղերքի» տրամաբանությամբ՝ «ո՞նց թե, արա, դու մեր շեֆին բա՞ն ես ասում»: Եվ քանի որ ամեն ինչ տեղի է ունենում «շեֆի» ներկայությամբ, ապա պարզ է, որ քաղաքապետից ոտից գլուխ կախման մեջ գտնվող այդ «տղերքը» ցույց կտային իրենց ամբողջական «հմայքը»: Բացի բռունցքներից` խոսելու, բացատրվելու, իրենց ճշմարտությունն ապացուցելու այլ ձեւ ավագանու ՀՀԿ-ական այս անդամները չգիտեն եւ չեն էլ իմանա: Այսինքն՝ այս, բոլոր իմաստներով գարշահոտ պատմության մեջ «Ծիրանիի» հաշվարկը ՀՀԿ-ականների ինտելեկտի, դաստիարակության մակարդակի, կյանքի մասին պատկերացումների վրա էր, եւ այդ հաշվարկը միանգամայն ճիշտ էր:
Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունների՝ կոմունիստական, ՀՀՇ-ական, թե ՀՀԿ-ական, շարժիչ ուժը հանդիսացող մարդիկ այդքան բթամիտ են ու սահմանափակ: Թվում էր, թե 88-ի հեղափոխությունն իրականացրած առաջնորդների համար նման մարդիկ պետք է որ խորապես խորթ լինեին, բայց 3-4 տարում նրանք իրենց շրջապատեցին «կոմբիկերներով» ու «կարամելներով», որոնք ունեին դեմքի ճիշտ նույն արտահայտությունը, որը մենք այսօր տեսնում ենք ՀՀԿ «գործարար-չինովնիկական» անդամների մոտ: Դե, իսկ մարդը, որը հետեւից անզուսպ կրքով քաշում էր աղջկա մազերից, հաստատ կարիք ունի հոգեվերլուծաբանի հետ շփվելու:
Ամենացավալին, սակայն, մեկ այլ բան է: Կողմերը խաղացին այդ «շոու»-ում իրենց՝ միանգամայն կանխատեսելի դերերը: Այդ ամբողջ աղմուկը, սակայն, որեւէ ձեւով չի նպաստում նրան, որ մարդիկ Նուբարաշենում այլեւս չապրեն գարշահոտության մեջ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բայց ինչու պիտի չի նպաստեն գարշահոտութեան վերացման –
Քաղաքապետին ՀՀԿ-ական ըլլալը իրեն անպատժելիութիւն կու տայ ?
Շոու բառը գործածելը այս պարագային անտեղի է – միակ խմբակցութիւնն է որ գիտակից է իր դերին
և ըսել որ միայն կանայք են – ուր ՞ են մեր տղա;արդիկը?
և պաղարիւնութեամբ եզրափակել որ —այս աղմուկը չի նպաստում Նուպարաշէնի բնակիչներին —
այս ինչ համակերպած լրագրութիւն է – Լրատւութիւն է միայն ?
Խմբագիրը մեծ ջանք թափած է խստօրէն քննադատելու համար նաեւ այդ զուգարանային կռիւին մասնակցող իշխանութեան ներկայացուցիչները – որպէսզի ամէն մարդ գոհ պահէ, սակայն երբեմն երբ որ ուզես բոլորին գոհացնել, ամէն մարդ դժգոհ կ’ըլլայ –
այդ խղճալի, զաւեշտային խմբակցութիւնը բանի մըն ալ գիտակիչ չէ. կ’ուզէ միայն խնդիրներ հանել, ամէն առիթով, որեւէ առիթով. բացայայտ եւ բազմիցս բառացիօրէն յայտնուած իրենց երեւակայական «նպատակը»՝ ժողովրդային բռնի ուժով իշխանութիւնները տապալել է. իսկ քանի որ, իրենց փողոցի ամենազգայացունց հաւաքներուն անգամ ներկայացող երեք-չորս անցորդներու թիւն ու կեցուածքը կը հաստատէ թէ դա ցնորք է, իրենց համար, անիմաստ տագնապներ գոյացնելը դարձած է ինքնանպատակ.
ի դէպ, ինչ որ այդ կղկղանքի շիշով ըրին show չէ, այլ աւելի ճշգրիտ ըլլալու համար՝ stunt կը կոչուի
Իշխանական վերնախավը՝ լինի լավը թե վատը՝ դա պետության հիմնասյունն է, վատ վերնախավից ավելի վատը՝ դա վերնախավի բացակայությունն է կամ նրանց մեջ պառակտվածությունը, դրա համար նախքան վատ վերնախավը վերացնելը պետք է ստեղծել ոչ պակաս հզոր լավ վերնախավ, որով կփոխարինենք վատ վերնախավը: Լավը ազնիվ քարի նման հազվադեպ է լինում ու ազգը պետք է մեծ ջանքեր գործադրի, որ իր միջից բնածին գոհարներ հայտնաբերի ու նրանցից իշխանական վերնախավ՝ ազնվականների գագաթնաժողով ձեւավորի ու աչքի լույսի նման պահպանի ու պաշտպանի նրանց, եթե գետնաքարշների կենսակերպը հիմնված է շահի տրամաբանությամբ, ապա ազնվականների կենսակերպը հիմնված է սկզբունքների տրամաբանությամբ, այսօրվա աշխարհի տերերը նման կառույց ունեն իրենց կառավարման համակարգում:
hazmat suitի նմանող բան մը հագուած, ձեռքին ինչ-որ թանձր ու գորշ հեղուկ պարունակող շիշ մը, տարօրինակ անձը մօտենում էր քաղաքապետին…
այդ պահին, ոչ ոք կարող էր վստահ լինել թէ այդ կասկածելի հեղուկը նա պիտի չշպրտէ Քաղաքապետի երեսին
միակ բանը որ այդ տեւաբար կատղած անձինքը յաջողեցան անել՝ համայն Աշխարհի առջեւ Հայաստանի Մայրաքաղաքի Ավագանու Նիստը վերածելն եղաւ զուգարանի
ուրեմն՝ bravo
mission accomplished
Մինչ այդ “շոուն” բողոքներ Նուբարաշենի բնակիչների կողմից չեն եղել? 100%-ով համոզված եմ, որ եղել են , այն էլ շատ: Բա էլ ինչ լեզվով դրանց հետ խոսես? Եվ ասեմ որ, ժողովրդի ճնշող մեծամասնությունը “Երկիր Ծիրանիի” կողմից է: Իսկ կանանց քաշքշողները իրենց տերերին արժանի պերսոնաժներ են: Մարդ ամոթից գետինն է մտնում, որ դրանց հետ նույն երկրում է ապրում:
մի օր եթէ այդ «ժողովրդի ճնշող մեծամասնության» տասը տոկոսը տեսնենք փողոցում, կը սկսինք լուրջի առնել այսպիսի ահիմն ու ձրի հաստատումները
wishful thinking-է պէտք չէ շփոթել տարրական իրականութեան հետ, դա ինքզինք խաբել է
Հայաստանում, ինչպէս ամէն այլ երկրում, կայ չափազանց աղմկալից, տեւաբար անհանդարտ ու անդարմանելիօրէն դժգոհ, չափ ու սահման երբեք չգիտցող հատուած մը. Հայաստանում բնակչութեան թիւը փոքր լինելով, անոնք երբեմն աւելի «երեւելի» կը դառնան, չնայած որ անոնց գոյութիւնը հիմնականօրէն սահմանափակուած է Համացանցի երեւակայական աշխարհում.
Ժողովուրդը լրիվ անիմաստ է համարում փողոց դուրս գալի: Համոզված է, որ դա ոչ մի արդյունքի չի հասցնի: Դուք լրիվ այլ տեղ եք տանում խոսակցությունը:
ճիշդ էք, այլ տեղ եմ տանում խօսակցութիւնը. տեղ մը, ուր դուք ել երբեք չէք ուզում տանիլ խօսակցութիւնը, մտածողութիւնը. թերեւս պէտք է մի քիչ մտածէք նաեւ այդ ուղղութեամբ. այո, յատկապէս այս միջադէպի պարագային, ես խօսում եմ Հայաստանի պատկերին մասին, հռչակին մասին, համայն Աշխարհում. չմոռանանք որ այդ խմբակցութեան պետը նոյն մարտավարութիւնը ցուցադրեց եւրոպական խորհրդարանում, այդտեղ խայտառակել փորձելով Հայաստանի նախագահը. մանաւանդ այդ քոնթէքստում, կարեւոր չէ թէ անձը ով էր, Հայոց Պետութեան նախագահն էր. այս օտարների-առջեւ-ամօթի-մատնելու անմիտ մարտավարութիւնը, ներազգային գետնի վրայ, զեռօ արդիւնք կու տայ, փաստը մէջտեղն է. մինչ արտաքին գետնի վրայ, արդէն պէտք եղածից աւելի ինքնահաւան այլ երկիրների աչքին, կը սաստկացնէ մեր «խեղճ ու կրակ» երկիր լինելու, third world-ի ծիծաղաշարժ գիւղակ մը լինելու վիրաւորական պիտակաւորումը. սա ել խնդիր է.
աշխարհում որեւէ մեծ քաղաք, մայրաքաղաք, ունի իր ոչ շատ լաւ վիճակի մէջ գտնուող թաղերը, ծանր դժուարութիւններ դիմագրաւող բնակիչներ.
բաղդատած այլ մեղ քաղաքներու – որոնց երազով կ’ապրին դեռ իրենց երկրէն չփախած հայաստանցիներէն ոմանք – Երեւանը շատ աւելի լաւ է. շատ տպաւորիչ կերպով առաջացած, զարգացաւ, ծաղկեցաւ, եւ կը շարունակէ բարելաւուիլ. ամենացայտուն օրինակը՝ մի հատ նայեցէք թէ արեւմտեան մե՜ծ ու շքեղ քաղաքներում ինչ է թիւը անտունիներուն, բառացիօրէն փողոցը ապրող անձերուն…
Երեւանը հպարտութիւնն է համայն հայութեան. զայն այսպէս ներկայացնելը որպէս գարմահոտող, յորդած կոյուղիներու քաղաք, ոչ մէջ օգուտ կը բերէ Հայութեան.
բաժակի մը մէջ՝փոթորիկ, ինչպէս կ’ըսեն ֆրանսացիները. այս պարագային՝ կեղտոտ բաժակի մը մէջ…