Փետրվարի 7-ին ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիան հարված հասցրեց Սիրիայի Հիշամ բնակավայրում տեղակայված շտաբին, որի հետևանքով մամուլի տվյալներով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում ռուսներ: Meduza.io-ն հավաքել է սպանված ռուս զինծառայողների թվաքանակի վերաբերյալ մամուլի հրապարակումները:
Այսպես, Ըստ Bloomberg գործակալության անանուն աղբյուրների՝ այդ հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, նրանց մեծ մասը՝ ռուսներ:
The New York Times-ի հետ զրույցում նույնպիսի թիվ է բերել ռուս գործարար Ալեքսանդր Իոնովը, որն աշխատում է Սիրիայում անվտանգության ոլորտում: Նույն նյութում թերթը, վկայակոչելով սիրիացի անանուն սպային, նշում է, որ զոհվել է 100 ռուս:
Այս տեղեկատվությունը որևէ վստահելի աղբյուրից չի հաստատվել:
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեքշաբթի հայտարարել է, որ Սիրիայում ռուսների զոհվելու մասին տեղեկատվությունը պետք է ճշտել պաշտպանության նախարարությունից: Վերջինս էլ հրաժարվել է հաստատել այդ տեղեկատվությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ