2018-ի հունվարի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է:
Մարտական կորուստներ
- Հունվարի 7-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Ոչ մարտական կորուստներ
- Հունվարի 6-ին դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով՝ շմոլ գազի թունավորումից), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:
- Հունվարի 6-ին, հոսպիտալում մահացել է հունվարի 2-ին ավտովթարում վնասվածքներ ստացած, արձակուրդում գտնվող 19-ամյա Պարգև Սարիբեկյանը։
- Հունվարի 16-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:
- Հունվարի 27-ին, նախնական տվյալներով ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Razm.info»-ի կայքում: