Ուկրաինայից Լեհաստան արտաքսված Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մամուլի ասուլիս է հրավիրել Վարշավայում՝ հայտարարելով, որ պատրաստվում է սեփական «Մագնիտսկու ցուցակը» կազմել:
«Ես ակտիվորեն կաշխատեմ Եվրախորհրդարանի, եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչների հետ: Միասին մենք կստեղծենք մեր «Մագնիտսկու ցուցակը»՝ կապված ուկրաինական կոռուպցիայի հետ»,- ասել է Սաակաշվիլին:
Քաղաքական գործիչը նաև հայտնել է, որ մտադիր է Ուկրաինայում ստեղծել բողոքական շարժում, որպեսզի «խաղաղ ճանապարհով օլիգարխներին հեռացնի իշխանությունից»:
«Նրանք իրենցով չեն հեռանա: Բայց եթե մենք փողոցում լինենք միլիոններով, նրանց ոչ մեկ չի հարցնի»,- ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, երեք Սաակաշվիլին ձերբակալվել է Կիևի ռեստորաններից մեկում և արտաքսվել Լեհաստան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ